Share on Facebook0Tweet about this on Twitter0Share on Google+0Share on VK

Երվանդ Քոչարի (1899-1979) ստեղծագործությունը 20-րդ դարի ամենահետաքրքիր երևույթներից է: 1923-36 թթ. Փարիզում նա ստեղծեց յուրօրինակ մի արվեստ և իր անունը դասեց այն մեծերի շարքին, որոնցով պայմանավորված է 20-30-ականների եվրոպական Ավանգարդն ու համաշխարհային կերպարվեստի հետագա ընթացքը:
1936 թ. Քոչարը ներգաղթեց ԽՍՀՄ. հետևեցին բանտ, մեկուսացում… Այդուհանդերձ ստեղծագործության «Երևանյան շրջանը» նույնպես ունեցավ հանճարեղ փայլատակումներ` «Սասունցի Դավիթ», «Վարդան Մամիկոնյան», «Կիբեռնետիկայի մուսա» և այլն:
Մեծ գեղագետի ստեղծագործությունները ցուցադրվում են աշխարհի բազմաթիվ թանգարաններում, սակայն արվեստասերը միայն Երևանում գտնվող թանգարանում կարող է հնարավորինս ամբողջական պատկերացում կազմել նրա ինքնօրինակ արվեստի մասին. ներկայացված են «Թիֆլիսյան», «Փարիզյան», «Երևանյան» շրջանների գեղանկար, գրաֆիկական և քանդակային աշխատանքները: Թանգարանը բացվել է 1994 թ. Քոչարի արվեստանոցի հիմքի վրա: Քոչարի երևանյան թանգարանը տարածաշրջանում պատմական Ավանգարդի ուսումնասիրման եզակի կենտրոն է:
Միայն Երվանդ Քոչարի թանգարանում և Փարիզի Պոմպիդու կենտրոնում կարելի է տեսնել քոչարյան արվեստի այն հրաշքը, որ կոչվում է «Տարածական նկարչություն»:

Նյութի աղբյուրը՝ http://adb.am/listings/yervant-kochar-museum/