Share on Facebook0Tweet about this on Twitter0Share on Google+0Share on VK

Հայաստանի բնության պետական թանգարանը արտացոլում է Հայաստանի ինքնատիպ բնական համալիրը, բնության բազմազանությունը, վերաբացվել է 2004 թ.:
Թանգարանի ‎‎ֆոնդերում առկա են ավելի քան 6 հազար ցուցանմուշներ, որոնց մեկ երրորդը (շուրջ 2000-ը) ներկայացվում է այցելուներին մշտական և ժամանակավոր ցուցադրություններում: 4 սրահներում ցուցադրվում են ‎ֆլորայի և ֆաունայի հազվագյուտ տեսակներ:
Թանգարանում գործում են ցուցահանդեսներ, պարբերաբար կազմակերպվում են միջոցառումներ, որոնց հիմնական նպատակն է բնապահպանական աշխարհայացքի ձևավորումը և ակտիվ մասնակցությունը էկոլոգիական խնդիրների լուծման գործում: Բնության թանգարանի նյութերից առավել ուշագրավ է առաջավորասիական ընձառյուծը, կենդանական աշխարհի ներկայացուցիչներից շատերը մտնում են Կարմիր գրքի մեջ:

Նյութի աղբյուրը՝ http://adb.am/listings/state-museum-nature-armenia/