Share on Facebook0Tweet about this on Twitter0Share on Google+0Share on VK

Հիմնադրվել է 1921թ.՝ նախ իբրև Գրականության թանգարան (հիմնադիր՝ Ե. Շահազիզ): Գործել է Հայաստանի կուլտուր-պատմական թանգարանի կազմում: 1954-ին կազմավորվել է գրականության, թատերական թանգարանների և Ռ. Մելիքյանի անվ. երաժշտական կաբինետի նյութերի հիման վրա:
Մինչև 1963-ը կոչվել է ՀԽՍՀ ԳԱ, այնուհետև ՀԽՍՀ կուլտուրայի մինիստրության գրականության և արվեստի թանգարան: 1967-ից կրում է Ե. Չարենցի անունը: Թանգարանում ի մի են բերված Սայաթ-Նովայից մինչև նորագույն շրջանի հայ գրականության նմուշներ և արվեստի երախտավորների ձեռագրեր, նամակներ, անձնական ու բեմական իրեր, լուսանկարներ, ազդագրեր, ձայնագրություններ, քանդակներ, գեղանկարչական գործեր, անձնական գրադարաններ, երաժշտական գործիքներ:
Թանգարանում այժմ պահպանվում են հազարից ավելի անհատական ֆոնդեր և հավաքածուներ, որոնք ընդգրկում են մոտ մեկ միլիոն թանգարանային առարկաներ: Թանգարանում գործում է «Սայաթ-Նովայից Չարենց» վերտառությամբ մշտական ցուցադրությունը: Մշտական ցուցադրությանը զուգահեռ

Նյութը՝ https://www.yerevan.am պաշտոնական կայքից: